Թուրքիայում Ռուսաստանի 7 քաղաքացու են կալանավորել՝ անտառները ոչ միտումնավոր հրդեհելու կասկածանքով   |tert.am|
13:17 - 25 հոկտեմբերի, 2021

Թուրքիայում Ռուսաստանի 7 քաղաքացու են կալանավորել՝ անտառները ոչ միտումնավոր հրդեհելու կասկածանքով |tert.am|

tert.am: Անթալիայում անտառների ոչ միտումնավոր հրդեհման կասկածանքով ձերբակալել և այնուհետև կալանավորել են Ռուսաստանի 7 քաղաքացու:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գլխավոր հյուպատոսությանը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, երբ զբոսաշրջիկները քայլարշավի էին մասնակցում «Լիկյան արահետի» երթուղով:

Կիրակի դատական նիստ է կայացել, որի շրջանակում որոշում է կայացվել նախաքննության ընթացքում կալանքի տակ պահել ռուս զբոսաշրջիկներին:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել