ՀԱՊԿ երկրները սկսել են դուրս բերել զորակազմն ու զինտեխնիկան Տաջիկստանից |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինծառայողներն Աֆղանստանի հետ սահմանի մոտակայքում անցկացրած զորավարժություններից հետո սկսել են զորքերի և զինտեխնիկայի դուրս բերումը Տաջիկստանից:

«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողները, որոնք մասնակցել են ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին, սկսել են վերադառնալ մշտական տեղակայման դիրքեր»,- «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով