Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել  երկրի նախագահի դեմ մեղադրանք առաջադրելուն |azatutyun.am|
15:44 - 27 հոկտեմբերի, 2021

Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել երկրի նախագահի դեմ մեղադրանք առաջադրելուն |azatutyun.am|

azatutyun.am: Բրազիլիայի Սենատի հատուկ հանձնաժողովը հավանություն է տվել երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության հարցով մեղադրանք առաջադրելուն։

Սենատորները պնդում են, որ Բրազիլիայի առաջնորդը պետք է մեղադրվի մարդկության դեմ հանցագործության համար, նրանից բացի այդ գործում պետք է որպես ամբաստանյալ ներգրավվի ևս 77 հոգի՝ այդ թվում մի քանի նախարարներ և Բոլսոնարուի երեք որդիները։

Սենատի՝ շուրջ կես տարի տևած հետաքննության համաձայն, Բոլսոնարուի կառավարությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում «գործել է դանդաղ և բնակչությանը միտումնավոր հասցրել է զանգվածային վարակման վտանգի»։ Հետաքննության արդյունքները առաջիկայում կփոխանցվեն դատախազությանը, սակայն Բրազիլիայի առաջնորդի դեմ իրավական գործընթացներ սկսելու հավանականությունը փոքր է։

Ժաիր Բոլսոնարուն, որը համաճարակի բռնկման առաջին շաբաթներին կտրականապես հերքում էր կորոնավիրուսի վտանգավորությունը, այժմ էլ հերքում է իր պատասխանատվությունը երկրում ստեղծված առողջապահական ճգնաժամում։

Բրազիլիան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի վարակակիրների թվով՝ շուրջ 21 միլիոն 748 հազար, վարակի հետևանքով երկրում մահացել է ավելի քան 606 հազար մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել