Ես կարող եմ մի բան պնդել՝ այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել. Անդրանիկ Քոչարյան |tert.am|
13:05 - 29 հոկտեմբերի, 2021

Ես կարող եմ մի բան պնդել՝ այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Շատ լավ է, որ այդ հանդիպումները կան, և դրանք շարունակական են այն պարզ պատճառով, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ մենք քննարկելու շատ բաներ ունենք:  Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի հանդիպմանը:

Դիտարկմանը, որ այդ հանդիպումը հետաքրքրական է այն ֆոնին, որ ՌԴ նախագահը հայտարարել է, թե այն քարտեզները, որոնցով դեմարկացիա և դելիմիտացիա պետք է կատարվեն, պահվում են միայն ՌԴ ԳՇ-ում, և հարցին՝ քարտեզների վերաբերյալ Քոչարյանն ինչ տեղեկություններ ունի, վերջինս արձագանքեց.

«Մի մոռացեք, որ 15 հանրապետություններով եղել ենք մեկ ընդհանուր անվտանգային համակարգում և ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ: Այդ քարտեզների տիրույթում են իրականացվել նաև համապատասխան գործընթացները, որոնք վերաբերել են Սովետական Միության ԶՈւ-ին: Բնականաբար, այդ քարտեզներից ունի նաև ՀՀ-ն»,-ասաց նա:

Հարցին՝ եթե այդ քարտեզներով բաժանումը լինի, ո՞ր տարածքից է Ադրբեջանը դուրս գալու, Քոչարյանն արձագանքեց. «Ինչու՞ եք շտապում, մի շտապեք, հանգիստ: Այս գործընթացը սիրում է համբերություն և շատ հստակ գործընթաց: Ինչ վերաբերում է, թե ՌԴ-ն փորձում է Մինսկի խմբից դուրս մղել մյուս համանախագահներին, այդպես չի կարող լինել»,-նշեց նա:

Հարցին՝ Սև լճի տարածքից ադրբեջանցիները դուրս գալու՞ են. Քոչարյանն արձագանքեց. «Ես կարող եմ մի բան պնդել՝ այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել