«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին
11:40 - 31 հոկտեմբերի, 2021

«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել դեկտեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Վանաձոր, Նոյեմբերյան, Մարտունի, Հրազդան, Նաիրի, Արթիկ, Փարաքար, Արարատ, Եղեգնաձոր, Ջերմուկ համայնքներում։

Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը:

Վանաձորի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արտավազդ Ալավերդյանը, Նոյեմբերյանում՝ Արսեն Ալավերդյանը, Մարտունիում՝ Արամ Մանուկյանը, Հրազդանում՝ Լևոն Ստեփանյանը, Նաիրիում՝ Լավրենտի Գևորգյանը, Արթիկում՝ Արթուր Աստոյանը, Փարաքարում՝ Վալոդյա Գրիգորյանը, Արարատում՝ Վահե Հարությունյանը, Եղեգնաձորում՝ Վահե Վարդանյանը, Ջերմուկում՝ Սյուզաննա Ավետիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել