armenpress.am: ԱՄՆ-ի իշխանությունները տվյալներ չունեն Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի Դաշնության հնարավոր մտադրությունների մասին, սակայն ԱՄՆ-ն մտահոգված է ռուսական զորքերի տեղաշարժով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինկենը:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի սահմանի մոտ նկատվող անկանոն տեղաշարժերով: Ես չեմ կարող խոսել Ռուսաստանի մտադրությունների մասին, մենք դրանք չգիտենք: Թեպետ, մենք գիտենք, որ նախկինում ռուսական զորքերը սադրանքներ են իրականացրել Ուկրաինայի հետ սահմանին, իսկ հետո ներխուժել »,- ասել է Բլինկենը:
Նա ընդգծել է, որ 2014 թվականի իրադարձությունների կրկնությունը «մեծ սխալ» կլինի Ռուսաստանի կողմից։
comment.count (0)