Բայդենն անդրադարձել է լեհ-բելառուսական սահմանի իրավիճակին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ իշխանությունները ծայրաստիճան մտահոգված են լեհ-բելառուսական սահմանի իրավիճակի կապակցությամբ, որտեղ մի քանի հազար ներգաղթյալներ՝ հիմնականում Իրաքից և Սիրիայից, փորձում են ապօրինի կերպով մտնել ԵՄ տարածք: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնն իր մտահոգությունների մասին տեղեկացրել է ինչպես Բելառուսին, այնպես էլ Ռուսաստանին։ «Մենք կարծում ենք, որ դա խնդիր է»,- ասել է Բայդենը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով