ՀԱՊԿ քարտուղարությունը պաշտոնապես ոչ մի դիմում չի ստացել հայկական կողմից
20:59 - 16 նոյեմբերի, 2021

ՀԱՊԿ քարտուղարությունը պաշտոնապես ոչ մի դիմում չի ստացել հայկական կողմից

ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել Ադրբեջանի հետ սահմանին սրման հետ կապված աջակցության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
«ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը ոչ մի դիմում չի ստացել հայկական կողմից: Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական   ճանապարհով»,- նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել