1lurer.am: Իրաքի ավելի քան 300 քաղաքացի, որոնք գտնվում են բելառուսա-լեհական սահմանին, ցանկություն են հայտնել մոտ ապագայում վերադառնալ հայրենիք։ IRNA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Սահհաֆը:
Ալ-Սահհաֆը նաև հայտնել է, որ «Իրաքի կառավարությունը երաշխավորում է հայրենիք վերադարձող բոլոր միգրանտների անվտանգությունը»։
Երեքշաբթի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով Մոսկվայում Իրաքի դեսպանատան իր աղբյուրը, տեղեկացրել էր, որ հինգշաբթի Մինսկից Բաղդադ կմեկնի մոտ 200 իրաքցի փախստական։ Այդ թռիչքը նրանց համար լինելու է անվճար:
comment.count (0)