Եթե որոշվի տոնածառը տեղադրել, ապա այն կլինի 2018թ․ ձեռք բերածը․ Հակոբ Կարապետյանը՝ մայրաքաղաքում տոնական միջոցառումների մասին |armtimes.com|
13:48 - 29 նոյեմբերի, 2021

Եթե որոշվի տոնածառը տեղադրել, ապա այն կլինի 2018թ․ ձեռք բերածը․ Հակոբ Կարապետյանը՝ մայրաքաղաքում տոնական միջոցառումների մասին |armtimes.com|

armtimes.com: Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ հավանաբար կտեղադրվի: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին:

«Երեխաների համար հնարավոր է՝ գլխավոր տոնածառ դրվի: Տոնածառեր կտեղադրվեն նաեւ Երեւանի վարչական շրջաններում»,- ասաց Կարապետյանը՝ նշելով որ առայժմ քննարկվում է:

Հարցին՝ տոնական միջոցառումներ և՞ս նախատեսվում են, Կարապետյանն ասաց. «Մենք դրա մասին հայտարարություն կանենք»:

Կարապետյանի խոսքով՝ եթե որոշվի տոնածառը տեղադրել, ապա այն կլինի 2018 թվականին ձեռք բերածը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր։ Գումարը խնայվել էր Էրեբունի-Երեւան տոնակատարության համար նախատեսված ծախսերից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել