marixuana

Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության գործընկերների և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Այս մաիսն հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով հունիսի 23-ին Ջրվեժ-Առինջ ճանապարհին ձերբակալվեցին և նրանցից մեկի կողմից շահագործվող «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչներ՝ 33 և 34-ամյա տղամարդիկ։

34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 9 կգ մարիխուանա, որը ըստ նախնական տեղեկությունների պետք է իրացներ։

Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն