Բայդենը գնահատել է կորոնովիրուսի նոր շտամով պայմանավորված լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը

 |armenpress.am|
22:17 - 29 նոյեմբերի, 2021

Բայդենը գնահատել է կորոնովիրուսի նոր շտամով պայմանավորված լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարծում, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի տարածման դեմ պայքարի համար այս պահին պահանջվում է հավելյալ միջոցների կիրառում, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ են ընդունել համապատասխան որոշում: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ես կցանկանայի կրկնել բժիշկ Ֆաուչիի (խմբ.- գլխավոր վարակաբան) խոսքերն այն մասին, որ պատվաստումը երաշխավորում է առնվազն որոշակի պաշտպանություն կորոնավիրուսի նոր շտամից: Ավելին՝ խթանիչ պատվաստումը նշանակալի ուժեղացնում է պաշտպանությունը: Մենք առայժմ չենք կարծում, որ կարիքը կա հավելյալ միջոցների»,-ասել է Բայդենը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում պատրաստ են անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան որոշում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել