azatutyun.am Գիշերը ԱՄՆ-ի և Իրանի փոխհրաձգությունը կանգ չի առել։ Ռազմական գործողությունների ֆոնին կողմերը պահպանում են նաև կոշտ հռետորաբանությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հարվածել իրանական ենթակառուցվածքներին, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ չբանակցի։
«Էներգետիկ թիրախները կթողնեմ վերջում, բայց ի վերջո կհարվածենք էներգետիկ ենթակառուցվածքներին, – Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը՝ հավելելով․ – Բայց այս գիշեր շատ ուժեղ ենք հարվածելու նրանց, վաղը գիշեր նրանց շատ ուժեղ ենք հարվածելու․․․Իսկ արդեն մյուս շաբաթ շատ վատ կլինի նրանց համար, որովհետև մյուս շաբաթ էլեկտրակայանների հերթն է, մյուս շաբաթ կամուրջների հերթն է»։
Reuters-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ Իրանին յոթ ժամ տևած հարվածներն ամփոփվել են՝ մանրամասնելով, որ իրանական ռազմական տասնյակ թիրախների և առափնյա օբյեկտների դեմ կործանիչներ, անօդաչուներ և ռազմանավեր են կիրառվել։
Իրանի թիրախում կրկին տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցներն են եղել։
Իրանի պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ իրանական զինուժը հայտարարել է, որ երկրորդ անգամ թիրախավորել է հորդանանյան «Ազրաք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան օբյեկտները։ Հորդանանից հաղորդել են երկրի տարածք ներխուժած իրանական երեք բալիստիկ հրթիռ խոցելու մասին։
Քուվեյթի բանակն, իր հերթին, հայտարարել է, որ փորձում է հետ մղել իրանական անօդաչուները։
Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտները ևս թիրախավորվել են, օդային տագնապ է հայտարարվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում