Հրազդանում, նախնական արդյունքներով, հաղթել է Հրազդանի գործող քաղաքապետ Սևակ Միքայելյանը
01:25 - 06 դեկտեմբերի, 2021

Հրազդանում, նախնական արդյունքներով, հաղթել է Հրազդանի գործող քաղաքապետ Սևակ Միքայելյանը

ԿԸՀ-ն ամփոփել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 33 տեղամասերից 27-ի տվյալները։ Ընտրությունների նախնական արդյունքներով՝ Հրազդան համայնքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է, որի օգտին քվեարկել է 10 688 ընտրող։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը Հրազդանում ստացել է 1195, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 779, «Լուսավոր Հայաստանը»՝ 591 ձայն։

Անվավեր քվեաթերթիկներ թիվը 329 է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել