ՔՊ-ն կբողոքարկի Աբովյանի ընտրությունների արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի․ Ռոմանոս Պետրոսյան
11:15 - 07 դեկտեմբերի, 2021

ՔՊ-ն կբողոքարկի Աբովյանի ընտրությունների արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարգելինե՛րս, քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ ավագանու 27 մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում մեկ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, եւ վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ եւ ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ Ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի։ Շնորհակալություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել