Լևոն Տեր-Պետրոսյանը և ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
17:09 - 20 դեկտեմբերի, 2021

Լևոն Տեր-Պետրոսյանը և ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Այսօր, դեկտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել