Փաշինյանի խոսքով՝ եթե հիմա ջրի գինը չավելանա, 2024-ին շատ կտրուկ է բարձրանալու |armenpress.am|
22:30 - 24 դեկտեմբերի, 2021

Փաշինյանի խոսքով՝ եթե հիմա ջրի գինը չավելանա, 2024-ին շատ կտրուկ է բարձրանալու |armenpress.am|

armenpress.am: Ջրի գինը Հայաստանում, եթե հաջորդ տարվանից չավելանա, ապա 2024-ին շատ կտրուկ կբարձրանա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում՝ անդրադառնալով 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իր արած հայտարարությանը, որ «Վեոլիա ջուր»-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թ ջրի գինը չի բարձրանալու, սակայն հաջորդ տարվանից ջրի գինը նախատեսվում է բարձրացնել մոտ 20 դրամով:

Փաշինյանը արձանագրեց, որ սոցիալապես անապահով և խոցելի խավերի համար ջրի գինը չի փոխվի: «Մենք իրավիճակը շատ լուրջ վերլուծել ենք և որոշակի բացեր ենք արձանագրել գործող իրավապայմանագրային համակարգում և արձանագրել ենք: Այո, մենք կարող ենք պահել, որ մինչև 2024-ը ջրի գինը չբարձրանա, բայց 2024-ին այնքան բարձրանա, որ համաչափության խնդիր ունենա»,-ասաց վարչապետը:

Ջրի գնի մեջ կան փոփոխական բաղադրիչներ՝ հոսանքի գին, դրամի փոխարժեք և այլն, և կան հաստատուններ, որոնք չեն փոխվել: «Մենք հիմա այս կոմբինացիայի արդյունքում հասել ենք մի իրավիճակի, որ հաստատուն պարամետրերը հիմա արդեն առաջիկա 10 տարվա ընթացքում փոփոխությունների չենթարկվեն, և եթե այդ փոփոխականներն էլ մնան իրենց նույն տրամաբանության մեջ, այսօրվա պայմաններում, դրանով լուծել ենք հարց, որ 10 տարի ջրի գինը որոշակի կայուն մնա, և մյուս կողմից համակարգում գումարներ գեներացվեն, հնարավորություն լինի ներդրումներ անել, համակարգի զարգացումն ապահովել»,-ասաց Փաշինյանը:

 Վարչապետը շեշտեց նաև. «Նախկինում ձևավորված որոշակի պարամետրեր կային, որ հետագայում վերլուծեցինք ու հասկացանք, որ, եթե հիմա այս լուծմանը չգնանք, 2024-ին այնքան կբարձրանա, որ դե յուր մենք կմնանք դրա շրջանակում, բայց դե ֆակտո կստացվի, որ մինչև 2024-ին չի բարձրացել, բայց 2024-ից հետո մի բան էլ կրկնակի բարձրանում և դուրս է գալիս»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել