Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը
10:54 - 06 հունվարի, 2022

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-­ին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել՝ ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Պատարագից հետո հավատացյալները եկեղեցիներից վառված մոմեր են տարել տուն:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը, և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել