Փարաքարից 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով. Ոստիկանություն |armtimes.com|
17:00 - 07 հունվարի, 2022

Փարաքարից 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով. Ոստիկանություն |armtimes.com|

armtimes.com: Փարաքարում այսօր տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով՝ նյութեր են նախապատրաստվում փաստի հետ կապված:

Փարաքար խոշորացված համայնքում իրավիճակը դարձյալ լարված է եղել։ Այսօր ժամը 10-ին հրավիրվել էր նորընտիր ավագանու նիստ, որը, սակայն, տեղի չի ունեցել լարվածության պատճառով։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար, ավագանու անդամ Վոլոդյա Գրիգորյանը հայտնել է, որ իրենց խմբակցության անդամները ժամը 10-ին եկել են, սակայն դրսում լարվածություն է առաջացել, և իրենց թույլ չեն տվել մտնել դահլիճ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել