Բրյուսելում սկսվել Է Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպումը 2,5 տարվա ընթացքում |armenpress.am|
14:44 - 12 հունվարի, 2022

Բրյուսելում սկսվել Է Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպումը 2,5 տարվա ընթացքում |armenpress.am|

armenpress.am: Բրուսելում սկսվել Է անվտանգության շուրջ Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի՝ 2,5 տարվա ընթացքում առաջին հանդիպումը Ռուսաստանի նախաձեռնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը դաշինքի կենտրոնակայանից։

Կողմերը ձեռնպահ են մնացել հայտարարություններից, սակայն հանդիպումն սկսվել Է բավականին ջերմ իրադրությունում: Ռուսաստանի պատվիրակության ղեկավար արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հանդիպումից առաջ ձեռքսեղմումով ողջունել Է ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանին։

Հանդիպման մյուս մասնակիցների՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին եւ ՆԱՏՕ-ի 30 երկրների մշտական ներկայացուցիչներին Գրուշկոն ողջունել Է քովիդի նորմաներով՝ բռնուցքների հպմամբ: Հանդիպումը տեղի Է ունենում դիմակներով, որոնք դրա մասնակիցները հանել են սոսկ լուսանկարման պաշտոնական արարողության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել