tert.am: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա երկխոսություն ծավալելու: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Ուրախ էի զրուցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ այս շաբաթ կայացած ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն միակարծիք են և պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա փոխադարձ երկխոսության ծավալմանը»,- իր թվիթերյան էջում գրել է Բլինկենը:
ՌԴ-ԱՄՆ բանակցությունները ռազմավարական կայունության հարցով կայացել են երկուշաբթի Ժնևում: Դրան հաջորդել է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստը Բրյուսելում: Օրեր անց Վիեննայում ևս հանդիպում է կայացել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների միջև, որոնք քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
comment.count (0)