Վրաստանում կորոնավիրուսի վեցերորդ ալիքն է` պայմանավորված «օմիկրոն» շտամի տարածմամբ |armenpress.am|
16:06 - 18 հունվարի, 2022

Վրաստանում կորոնավիրուսի վեցերորդ ալիքն է` պայմանավորված «օմիկրոն» շտամի տարածմամբ |armenpress.am|

armenpress.am:  Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել Է 1 միլիոնը. համավարակի սկզբից ի վեր երկրում հաշվել են 1006864 ախտահարված: Այդ մասին վկայում են Stopcov.ge. կառավարական կայքում զետեղված տվյալները: Բացի այդ, վերջին 24 ժամում Վրաստանում սահմանվել Է կորոնավիրուսով վարակվածների ամենօրյա աճի բացարձակ հակառեկորդ՝ մեկ օրում 7521 հաստատված դեպք:

Այժմ Վրաստանը վերապրում Է կորոնավիրուսի վեցերորդ ալիքը «օմիկրոն» նոր շտամի կապակցությամբ, որը երկրում հայտնաբերվել Է 2021 թվականի դեկտեմբերի 20-ին: Համաճարակաբանների կանխատեսումներով՝ մինչեւ հունվարի վերջը «օմիկրոնն» ամբողջությամբ դուրս կմղի դելտա-շտամին, որը երկրում գերիշխող Էր մինչեւ այս ժամանակները: Մասնագետները նշում են, որ «օմիկրոնն» անհամեմատ ավելի հազվադեպ Է հանգեցնում հիվանդության ծանր ընթացքի եւ հոսպիտալացման:

Ներկա դրությամբ երկրում գրանցվել Է «օմիկրոնով ախտահարման 1254 դեպք: Վրաստանում այս շտամով վարակվածների միջին տարիքը 33,8 Է: Ինչ վերաբերում Է նոր շտամի տարածմանը, ապա  կորոնավիրուսի նոր դեպքերի ընդհանուր քանակի 65 տոկոսը որոնք հայտնաբերվել են Թբիլիսիում, բաժին Է ընկնում «օմիկրոնին»: Տարածաշրջաններում այդ ցուցանիշը հասնում Է 30-35 տոկոսի մակարդակի: Վարակաբան Ալեքսանդր Գոգինավայի խոսքով՝ բացառված չԷ, որ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդանալու ամենօրյա դեպքերի թվաքանակը կգերազանցի մի քանի տասնյակ հազարը:

Վարակաբանը կոչ Է անում բնակչությանը՝ խստորեն պահպանել հանձնարարականները: «Վտանգ կա, որ իրադրությունն Էլ ավելի կխորանա: Կարեւոր Է՝ խստորեն հետեւել հանձնարարականներին եւ պատվաստումներն ավելի ակտիվ դարձնել:

Դեպքերի կտրուկ ավելացման եւ հիվանդանոցային հատվածում ծանրաբեռնվածության ֆոնին Վրաստանում բնակչության  ակտիվությունը ցածր Է զանգվածային իմունացման ծրագրում: Պատվաստման ամբողջական կուրսն անցել Է երկրի չափահաս բնակչության միայն 41,5 տոկոսը: Չնայած համաճարակաբանական իրադրության վատթարացմանը, կառավարությունը չի մտցնում լրացուցիչ սահմանափակումներ եւ չի խոսում լոքդաունի մասին: Այսօրվա դրությամբ Վրաստանում պարտադիր Է դիմակների կրումը ինչպես հասարակական վայրերի փակ հաստատություններում, այնպես Էլ փողոցում: Ռեստորաններ, թատրոններ, թանգարաններ, ֆիթնես-կենտրոններ եւ այլ հաստատություններ կարելի Է այցելել միայն «կանաչ անձնագրերով»: QR-կոդեր ստանում են պատվաստված, հիվանդությունը տարած կամ բացասական թեստ ունեցող անձինք, հաղորդել Է Sputnik-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել