Լուկաշենկոն հաստատել է, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել փետրվարին |1lurer.am|

1lurer.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ երկրի Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների հարցով հանրաքվեն նախատեսված է 2022 թ. փետրվարին՝ հայտնել է БЕЛТА գործակալությունը։

Լուկաշենկոն հստակեցրել է, որ հանրաքվեն կանցկացվի փետրվարի երկրորդ կեսին:

Բելառուսի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է դեկտեմբերի 27-ին: Փաստաթղթով առաջարկվում է փոփոխություններ կատարել երկրի հիմնական օրենքի հոդվածների գրեթե կեսում։

Փոփոխություններով նախատեսվում է կառավարման նախագահական ձևի պահպանումը, միաժամանակ հստակեցվում են պետության ղեկավարի, խորհրդարանի և կառավարության գործառույթներն ու լիազորությունները։ Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել կառավարության լիազորությունները և որոշումների կայացման հարցում նրա ինքնուրույնությունը։ Նախատեսվում է նաև Համաբելառուսական ազգային ժողովը, որն ի սկզբանե ստեղծվել է որպես ժողովրդի իշխանության հատուկ ձև, դարձնել սահմանադրական մարմին և այն օժտել լրացուցիչ գործառույթներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն