Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար․ Գեղամ Մանուկյան |tert.am|
12:10 - 21 հունվարի, 2022

Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի թեկնածության հարցը, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց հանձնաժողովի անդամի պարտականությունները։

«Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթ զարգացնելու, ոչ թե դասական երաժշտությունը ժողովրդի մեջ զարգացնելու, այլ գնացել է լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար»,–ասաց նա։

Գեղամ Մանուկյանը դիմեց նաև լրագրողական համայնքին, հայ հասարակությանը․ «Սիրելի գործընկեր, Հայաստանում արդեն տևական ժամանակ սկսել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակում, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դեմը չառնելու դեպքում ինչպես դատարաններն էին շրջափակում, նույն կերպ ձեր խմբագրություններն են շրջափակելու»,–ասաց նա և նշեց, որ լրագրողները բացի մեկ-երկու հայտարարություններից, կտրուկ  գործողությունների չեն դիմում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել