ՌԴ-ն Բելառուս է ուղարկել C-400 ՀՕՊ համակարգի 2 դիվիզիոն |tert.am|

tert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Հեռավոր Արևելքից C-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգերի երկու դիվիզիոն է տեղափոխել Բելառուս, հայտնում է kommersant.ru-ն։

Տեխնիկան կօգտագործվի «Դաշնակցային վճռականություն 2022» համատեղ զորավարժությունների ժամանակ, որի մասին անցյալ շաբաթ հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մարտական առաջադրանքների կատարման վայրեր ժամանելուն պես ռուս զինծառայողները կիրականացնեն արձակման կայանքների վերազինում և քողարկում, տեխնիկական սպասարկում և կանցնեն հակաօդային պաշտպանության ուսումնական մարտական հերթապահության Բելառուսի և Ռուսաստանի ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի կազմում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով