Քյոլնում քննարկվել են Հայաստանում ներդրումների հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am: Քյոլն կատարած այցի շրջանակներում ՀՀ դեսպանության պատվիրակությունը Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբում աշխատանքային հանդիպում է ունեցել NRW Global Business գործակալության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը:

Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբը, որը ստեղծվել է 1912թ․ որպես տնտեսության և գիտության, մշակույթի և քաղաքականության ֆորում, հյուրընկալել է հանրաճանաչ գործիչներ և առաջնորդներ։ NRW Global Business գործակալության գործադիր տնօրեն Ֆելիքս Նոյգարթի (Felix Neugart), Ելենա Մատեկինայի (Elena Matekina) և Թիմուր Կուրթի (Timur Kurt) հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ներդրումների, ինչպես նաև Հայաստանի և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի միջև տնտեսական փոխադարձ շահավետ համագործակցության հնարավորությունները։ Զրուցակիցները պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն