Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ՌԴ այլ քաղաքներում քաղաքացիները հակապատերազմական ակցիաներ են իրականացնում
20:38 - 24 փետրվարի, 2022

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ՌԴ այլ քաղաքներում քաղաքացիները հակապատերազմական ակցիաներ են իրականացնում

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։ Ցուցարարների թիվը մեծ չէ, բայց որոշ քաղաքներում արդեն տասնյակ ձերբակալվածներ կան։ ՌԴ իշխանություններն էլ պնդում են, որ ռուսները չպետք է բողոքեն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օրվա ընթացքում անհատական ​​պիկետներ են անցկացվել ՌԴ տարբեր քաղաքներում՝ Իրկուտսկում, Օմսկում, Աստրախանում և Վլադիվոստոկում։ Երեկոյան ցուցարարները սկսեցին հավաքվել՝ ինքնաբուխ հանրահավաքների։

пикетчик

«OVD-Info» նախաձեռնության տվյալներով (նախաձեռնությունն ընդգրկված է այն կազմակերպությունների ռեեստրում, որոնք օտարերկրյա գործակալի գործառույթներ են իրականացնում), ժամը 19:00-ի դրությամբ Ռուսաստանի 24 քաղաքներում արդեն բերման է ենթարկվել 167 ցուցարար, նրանցից միայն 60-ը Եկատիրինբուրգից։

Այնտեղ մի քանի տասնյակ մարդ հավաքվել էր քաղաքապետարանի դիմաց՝ ինքնաբուխ հանրահավաքի։ Նրանք հանդես են եկել «Ո՛չ պատերազմին», «Խաղաղություն աշխարհին», «Պուտի՛ն, հե՛տ քաշիր զորքերը» վանկարկումներով, ակցիայի որոշ մասնակիցներ իրենց հետ պաստառներ էին բերել։ Որոշ ժամանակ նրանց ձեռք չեն տվել, սակայն հետո ՕՄՕՆ-ը սկսել է ցրել ու բերման ենթարկել ցուցարարներին, հայտնում է Znak.com-ը։

Պերմում, ըստ «OVD-Info»-ի, շուրջ 50 մարդ է բերման ենթարկվել հակապատերազմական գործողությունների պատճառով։

Ցերեկը Մոսկվայում՝ Պուշկինսկայա հրապարակում, պաստառներով մարդկանց բերման են ենթարկել, այնուհետեւ հրապարակը ցանկապատել։

Сотрудники полиции обносят забором Пушкинскую площадь в Москве

ՌԴ Քննչական կոմիտեն խոստացել է չհամաձայնեցված գործողությունների մասնակիցներին և կազմակերպիչներին ենթարկել պատասխանատվության, այդ թվում՝ քրեական։ Մոսկվայի դատախազությունը ևս զգուշացրել է չհամակարգված գործողություններին մասնակցելու բացասական հետևանքների մասին։

Սանկտ Պետերբուրգի Գոստինի դվոր-ի մոտ մարդիկ շարվել են համերաշխության շղթայով, իսկ ոստիկանությունը զգուշացրել է «օրենքը խախտելու անթույլատրելիության մասին»։ BBC-ի թղթակցի փոխանցմամբ արդեն մոտ 10 մարդ է բերման ենթարկվել։

цепь солидарности

Տյումենում ոստիկանությունը ձերբակալել է հակապատերազմական գործողությունների ավելի քան 20 մասնակիցների։

Նովոսիբիրսկում ցուցարարները երթ են կազմակերպել։

Միևնույն ժամանակ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ռուսները, որոնք դեմ են Ուկրաինայում ռազմական գործողությանը, մտածում են «իրենց օրվա խնդիրների ու դժվարությունների մասին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել