Չեռնոբիլի ատոմակայանը չի տուժել ներխուժումից
23:34 - 24 փետրվարի, 2022

Չեռնոբիլի ատոմակայանը չի տուժել ներխուժումից

Ուկրաինան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ծանուցել է, որ «անհայտ զինված ուժերը» վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը․ կայանը չի տուժել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ 

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ճեպազրույցի ժամանակ հաստատել էր, որ ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանի շենքը։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել