Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ․ Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչություն
12:39 - 25 փետրվարի, 2022

Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ․ Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչություն

Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչությունը հայտնում է, որ Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ։

«Մեկուսացման գոտու ճառագայթային մոնիտորինգի ավտոմատացված համակարգի տվյալները, որոնք հասանելի են առցանց, ցույց են տալիս, որ գամմա ճառագայթման (նկարում՝ կարմիր կետերով) չափաբաժնի վերահսկման մակարդակները զգալի չափով աճել են»,- ասվում է տեսչության հաղորդագրությունում։

Տեսչությունը փոխանցում է, որ այս պահին անհնար է մեկուսացման գոտում ճառագայթման վերահսկման մակարդակի բարձրացման պատճառը պարզել տարածքի օկուպացիայի և այնտեղ ընթացող մարտական գործողությունների պատճառով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինայի վարչապետը հայտնել էր, որ ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանի շենքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել