«Meta»-ի փոխնախագահը հայտարարել է ընկերության կողմից ռուսական իշխանությունների պահանջները կատարելուց հրաժարվելու մասին
23:38 - 25 փետրվարի, 2022

«Meta»-ի փոխնախագահը հայտարարել է ընկերության կողմից ռուսական իշխանությունների պահանջները կատարելուց հրաժարվելու մասին

«Մետա» ընկերությունը հրաժարվել է կատարել Ռուսաստանի իշխանությունների պահանջները՝ վերացնել սահմանափակումները ռուսական չորս լրատվամիջոցների՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, «Լենտա.ռու» և «Գազետա.ռու» ինտերնետային կայքերի հաշիվներից Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ընկերության փոխնախագահներից մեկը՝ Նիք Քլեգը։ Հայտնում է tass.ru-ն։

«Երեկ Ռուսաստանի իշխանությունները մեզ հրամայել են դադարեցնել չորս պետական ​​լրատվական կազմակերպությունների ֆեյսբուքյան գրառումների անկախ ստուգումը(fact-checking) և պիտակավորումը: Մենք հրաժարվեցինք, արդյունքում նրանք սահմանափակեցին մեր ծառայություններից օգտվելը»,- գրել է նա Twitter-ում։

Ավելի վաղ Facebook-ը սահմանափակումներ էր մտցրել ռուսական վերոնշյալ չորս լրատվամիջոցների պաշտոնական հաշիվների վրա։ Ուրբաթ օրը Ռոսկոմնադզորը հայտարարեց, որ մասնակիորեն սահմանափակում է մուտքը Facebook սոցիալական ցանց՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման մեջ ներգրավված լինելու պատճառով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել