Վլադիմիր Զելենսկիմ թվիթերյան իր միկրոբլոգում գրում է․
«Շնորհակալ եմ իմ բարեկամ, Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին ամուր աջակցության համար։ Ռուսական ռազմանավերի՝ դեպի Սև ծով անցնելու արգելքը և Ուկրաինային զգալի ռազմական ու հումանիտար աջակցությունն այսօր չափազանց կարևոր են։ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի մոռանա դա», - Twitter-ում գրել է Զելենսկին։
Նշենք, որ Թուրքիան դեռևս պաշտոնապես այս մասին չի հայտարարել։
Ավելի ուշ Թուրքիայում ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ Ռուսական կողմը Անկարայից որևէ ծանուցում չի ստացել իր ռազմանավերի համար նեղուցները փակելու մասին։
comment.count (0)