Ռուսական կողմը Անկարայից որևէ ծանուցում չի ստացել իր ռազմանավերի համար նեղուցները փակելու մասին, շաբաթ օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել են Թուրքիայում ՌԴ դեսպանատանը։
«Դեսպանատունը թուրքական կողմից ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացել ռուսական ռազմանավերի համար նեղուցների փակման վերաբերյալ»,- հայտնել են ՌԴ դիվանագիտական առաքելությունից։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում շնորհակալություն էր հայտնել Թուրքիային՝ գրելով․ «Ռուսական ռազմանավերի՝ դեպի Սև ծով անցնելու արգելքը և Ուկրաինային զգալի ռազմական ու հումանիտար աջակցությունն այսօր չափազանց կարևոր են»։
comment.count (0)