Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացատրել է, թե ինչու Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներին։ Այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն։
Նրա խոսքով այդ պատժամիջոցներից կտուժի վրացի բնակչությունը։ Նա նշել է, որ գործում է Վրաստանի ազգային շահերից ելնելով։
«Այդ ավելորդ էմոցիաները ոչ մի բանի չեն բերի, այլ հակառակը՝ կվնասեն մեր ազգային շահերին, մեր ժողորդի շահերին»,- ասել է նա այսօր՝ կառավարության նիստից առաջ։
Վարչապետը նաև նշել է, որ բոլոր միջազգային ձևաչափերի շրջանակներում Վրաստանը աջակցություն է հայտնել Ուկրաինային։
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները բազմաթիվ են։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեկ հայտնեց նոր փաթեթի մասին։
Ուկրաինայի շուրջ թարմացումներին կարող եք հետևել այստեղ։
comment.count (0)