Խերսոն քաղաքը ամբողջությամբ անցել է ռուսական վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ
11:50 - 02 մարտի, 2022

Խերսոն քաղաքը ամբողջությամբ անցել է ռուսական վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ

Խերսոն քաղաքը ամբողջությամբ անցել է ռուսական վերահսկողության տակ։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ 

«Ռուսական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզի կենտրոնը: Քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչության կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը գործում են ամենօրյա ռեժիմով: Քաղաքում պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել