Գազի գինը Եվրոպայում հասել է $2200-ի՝ հազար կուբամետրի դիմաց, գրում է ՏԱՍՍ-ը: Նման բան առաջին անգամ է տեղի ունենում՝ 2021-ի դեկտեմբերի 23-ից ի վեր։ Այս մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Գազի գների աճը բորսայում պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ հայտարարել են ռուսաստանյան մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների սահմանման մասին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։
Բացի այդ՝ գազի գներն աճում են՝ նավթի գներով պայմանավորված, որոնք առավելագույն մակարդակի են հասել՝ 2014 թ-ի հունիսից ի վեր։
Նորա Վանյան
comment.count (0)