«Spotify»-ը փակում է իր գրասենյակը Ռուսաստանում

Շվեդական «Spotify» հոսքային աուդիոյի համացանցային ծառայությունը փակել է իր գրասենյակը Ռուսաստանում անորոշ ժամանակով՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա։ Այս մասին գրում է Reuters-ը։

«Մեր առաջնահերթ խնդիրը նախորդ շաբաթ եղել է ապահովել,որ  մեր աշխատակիցներն անվտանգ լինեն, և «Spotify»-ը շարունակի ծառայել որպես համաշխարհային և տարածաշրջանային նորությունների կարևոր աղբյուր այն փուլում, երբ տեղեկությունների հասանելիությունն, ավելի քան երբևէ, կարևոր է»,- նշել է «Spotify»-ն իր հայտարարությունում։

Ընկերությունը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր՝ ուսումնասիրել է ահռելի քանակությամբ բովանդակություն և սահմանափակել ռուսական իշխանամետ լրատվամիջոցներին պատկանող և դրանց կողմից կառավարվող հաղորդումների որոնման հնարավորությունը։

«Spotify» ծառայությունը գործարկվել է 2008 թ-ին, իսկ Ռուսաստանում աշխատում էր 2020 թ-ի ամռանից։ Այսօրվա դրությամբ այն ունի ավելի քան 381 մլն օգտատեր, այդ թվում՝ «Spotify Premium»-ի 172 մլն օգտատեր աշխարհի 178 երկրներում։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով