ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն չար մտադրություններ չունի հարեւանների հետ կապված, եւ կոչ է արել բոլորին մտորել հարաբերությունների կարգավորման մասին։
«Անտոն Անդրեեւից (Ալիխանով - Կալինինգրադի մարզպետ), Դուք հարեւան պետությունների մասին ասացիք, ուզում եմ ընգծել եւս մեկ անգամ, մենք չունենք որեւէ, մենք միշտ ենք դրա մասին ասել, մենք չունենք որեւէ ոչ բարի մտադրություն մեր հարեւանների հետ կապված։ Եւ նրանց եւս խորհուրդ կտայի չսրել իրավիճակը, չդնել սահմանափակումներ, մենք մեր բոլոր պարտականությունները կատարում ենք եւ կկատարենք հետագայում»,- ասել է Պուտինը «Մարշալ Ռոկոսովսկու» լաստանավի վրա պետական դրոշը բարձրացնելու արարողության ժամանակ, որին մասնակցել է տեսակոնֆերանսկի միջոցով։
Նա շարունակել է․ «Մենք այստեղ ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում իրավիճակը սրելու կամ հարաբերությունները վատացնելու։ Եւ մեր բոլոր գործողությունները, եթե դրանք ծագում են, միշտ ծագում են ի պատասխան ինչ-որ ոչ բարեկամական գործողությունների, որոնք կապ ունեն ՌԴ-ի հետ։ Ես կարծում եմ՝ բոլորը պետք է մտածեն հարաբերությունները կարգավորելու եւ նորմալ համագործակցելու, հարաբերությունները նորմալ զարգացնելու մասին»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ «Մարշալ Ռոկոսովսու» լաստանավի նման նախագծերը մեծացնում են երկրի լոգիստիկ անկախությունը․ «Եւ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»։
comment.count (0)