Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը հայտարարում է լռության ռեժիմ․ ՌԴ ՊՆ
10:40 - 05 մարտի, 2022

Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը հայտարարում է լռության ռեժիմ․ ՌԴ ՊՆ

Այսօր Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը հայտարարում է լռության ռեժիմ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բացվում են մարդասիրական միջանցքներ՝ Մարիուպոլից եւ Վոլնովախից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։ Մարդասիրական միջանցքնեն ու ելքի ուղղությունները համաձայնեցված են ուկրաինական կողմի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին հայտնել էր, որ մի քանի դեպքում հաջողվել է փոխըմբռնում գտնել, սակայն հիմնական խնդիրը, որը լուծվել է, ռազմական բախումների գոտում հայտնված մարդկանց դուրսբերման խնդիրն է։

«ՌԴ ՊՆ և Ուկրաինայի ՊՆ ներկայացուցիչները  պայմանավորվել են խաղաղ բնակչության ելքի համար մարդասիրական միջանցքների պահպանման ռեժիմի, հումանիտար միջանցքի հատվածում ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին»,- ասել էր նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել