ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ «լռության ռեժիմը» օգտագործվել է պաշտպանական դիրքերում ուկրաինական զորքերի և ազգային գումարտակների վերախմբավորման համար
15:48 - 05 մարտի, 2022

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ «լռության ռեժիմը» օգտագործվել է պաշտպանական դիրքերում ուկրաինական զորքերի և ազգային գումարտակների վերախմբավորման համար

ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ այս պահին Մարիուպոլից 200 հազար և Վոլնովախայից 15 հազար հայտարարված փախստականներից մարդասիրական բաց միջանցքներ ոչ մեկը չեն ժամանել։ Ռուսական գերատեսչության պնդմամբ «ազգայնականները չեն ազատում խաղաղ բնակիչներին և օտարերկրացիներին»։ Այս մասին հաորդում է ria.ru-ն։

«Օբյեկտիվ վերահսկողության արդյունքներով (3 անօդաչու թռչող սարք Մարիուպոլի վրա, 2-ը՝ Վոլնովախայի վրա) պարզվել է, որ հումանիտար շարասյուներ չեն ձևավորվել, և հայտարարված «լռության ռեժիմը» ակտիվորեն օգտագործվել է պաշտպանական դիրքերում ուկրաինական զորքերի և ազգային գումարտակների վերախմբավորման համար։

Մենք ստիպված ենք ուղիղ դիմել Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկին, որի հետ վերջին մեկ օրվա ընթացքում ինտենսիվ շփվել ենք և կատարել նրա բոլոր ցանկություններն ու խնդրանքները, որ եթե Կիևի ռեժիմը ձեզ ներքաշել է գործողության մեջ՝ պաշտպանվող նացիստների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, ապա այդ մասին անձամբ ասեք ուկրաինացի ժողովրդին, և նա կտա իր քաղաքական գնահատականը ձեր գործողություններին»,- ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ՊՆ-ից նշում են նաև, որ չնայած այսօրվա հումանիտար գործողության խափանման հետևանքների ծանրությանը, պատրաստ են շարունակել համբերատար և համառորեն աշխատել Ուկրաինայի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հումանիտար ճգնաժամի անհապաղ կարգավորման համար։

Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն այսօր առավոտյան հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը հայտարարում է «լռության ռեժիմ», բացվում են մարդասիրական միջանցքներ՝ Մարիուպոլից եւ Վոլնովախից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։ Ուկրաինական կողմն էլ հաստատեց տեղեկությունը։

Ավելի ուշ Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտարարեց որ ռուսական կողմը չի պահպանում «լռության ռեժիմը» և շարունակում է գնդակոծել ինչպես Մարիուպոլը, այնպես էլ նրա շրջակայքը։ 

Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշուկն էլ քիչ առաջ հայտնել է, որ ժամը 11։45-ին ՌԴ-ն սկսել է ծանր զինատեսակներից հրետակոծել Վոլնովախա քաղաքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել