Ռուսներն ասում են, որ պատրաստ են բացել միջանցքները, բայց դեպի ՌԴ․ դա անընդունելի է․ Ուկրաինայի փոխվարչապետ
13:07 - 07 մարտի, 2022

Ռուսներն ասում են, որ պատրաստ են բացել միջանցքները, բայց դեպի ՌԴ․ դա անընդունելի է․ Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը իր թելեգրամյան էջում գրում է․

«Մարդասիրական միջանցքներ. Ռուսաստանը արդեն երկու անգամ խափանել է դրանց բացումը` գնդակոծելով երթուղիները։

Հիմա ռուսներն ասում են, որ պատրաստ են բացել միջանցքները, բայց դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն՝ ուզում են, որ մեր քաղաքացիները գնան Ռուսաստանի Դաշնության տարածք։ Դա անհեթեթ է, ցինիկ, անընդունելի։

Կոչ եմ անում ողջ քաղաքակիրթ աշխարհին ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա։ Մեզ պետք են մարդասիրական միջանցքներ։ Ուկրաինացի խաղաղ բնակիչները և օտարերկրացիները պետք է դուրս բերվեն թեժ գոտիներից»։

Նա նաև կոչ է արել հետևելու միայն Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին, քանի որ միայն դրանք եններկայացում Ուկրաինայի տարածքում հումանիտար միջանցքների աշխատանքը։

Հիշեցնենք, որ առավոտյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Մակրոնի՝ Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ Զինված ուժերը «լռության ռեժիմ» են հայտարարում Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից և բացում են հումանիտար միջանցքներ Կիևից, Մարիուպոլից, Խարկովից, Սումիից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել