Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ Զինված ուժերը «լռության ռեժիմ» են հայտարարում Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ին։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա» Նովոստի-ն, հայտնում են ՌԴ հումանիտար շտաբից
«Բացվում են հումանիտար միջանցքներ Կիևից, Մարիուպոլից, Խարկովից, Սումիից»,- ասված է հայտարարության մեջ։
Նաև ընդգծվում է, որ հումանիտար գործողությունը խափանելու մեջ ՌԴ-ին մեղադրելու Կիևի փորձերն այս անգամ անիմաստ են․ վերահսկողությունը իրականացվելու է անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Երեկ՝ մարտի 6-ին, Պուտինը Մակրոնի հետ զրույցում ասել է, որ պատրաստ է երկխոսել Կիևի հետ` Ռուսաստանի պահանջները կատարելու դեպքում
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը դարձյալ հայտարարել էր «լռության ռեժիմ», սակայն օրվա կեսից ուկրաինական կողմը հայտնեց, որ ռուսական կողմը չի պահպանել այն, իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ «ուկրաինական կողմը «լռության ռեժիմը» ակտիվորեն օգտագործել է պաշտպանական դիրքերում ուկրաինական զորքերի և ազգային գումարտակների վերախմբավորման համար»։
Արդեն նույն օրը երեկոյան ՌԴ ՊՆ պնդմամբ ուկրաինական կողմի՝ «լռության ռեժիմը» երկարացնել չցանկանալու պատճառով Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին հարձակողական գործողությունները վերսկսվեցին։
comment.count (0)