Ռուսական կողմն այսօր դարձյալ «լռության ռեժիմ» է հայտարարել
10:51 - 08 մարտի, 2022

Ռուսական կողմն այսօր դարձյալ «լռության ռեժիմ» է հայտարարել

Ռուսական կողմը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարտի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մարդասիրական միջանցքներ տրամադրելու Ուկրաինայում։ Այս մասին հայտնել են Ուկրաինայում ՌԴ հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբից, հաղորդում է «TACC»-ը։

«2022 թվականի մարտի 8-ի ժամը 10:00-ից (Մոսկվայի ժամանակով) Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել՝ Կիևից և հարակից բնակավայրերից դեպի Ռուսաստանի Դաշնություն Բելառուսի Հանրապետության տարածքով մինչև Գոմել՝ համաձայնեցնելով ուկրաինական կողմի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի դրանից՝ մարդասիրական միջանցքներ կբացվեն Չեռնիգովից Բելառուսի տարածքով, Սումի քաղաքից երկու երթուղիներով Պոլտավա և Ռուսաստանի տարածք, Խարկովից դեպի Ռուսաստանի տարածք կամ Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկիվսկ։ Նաև Մարիուպոլից երկու երթուղիներով մարդասիրական միջանցք կբացվի դեպի Ռուսաստանի տարածք և Զապորոժիե։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել