Դեմիդովից մարդկանց տարհանման ժամանակ Կիևի շրջանի ոստիկան է զոհվել․Կիևի մարզի ոստիկանության պետ
17:02 - 09 մարտի, 2022

Դեմիդովից մարդկանց տարհանման ժամանակ Կիևի շրջանի ոստիկան է զոհվել․Կիևի մարզի ոստիկանության պետ

Այսօր Դեմիդովից մարդկանց տարհանման ժամանակ, զոհվել է Կիևի շրջանի ոստիկան, ավագ սերժանտ Օլեքսի Պոնոմարենկոն։ Այս մասին հայտնում է Կիևի մարզի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովը։

Նրա պնդմամբ՝ ռուսական կողմը կրակ է բացել իրավապահների և քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Հիշենցնենք, որ մարտի 9-ի առավոտյան՝ ժամը 5:30-ին, Ուկրաինան Ռուսաստանի Դաշնությունից հաղորդագրություն էր ստացել Ուկրաինայի առաջարկած մարդասիրական միջանցքների երթուղիների (Բուչայից, Իրպենից և Մարիուպոլից)  շուրջ համաձայնության մասին։ Զինվորականները համաձայնել էին այսօր՝ առավոտյան ժամը 9:00-ից մինչև 21:00-ն, դադարեցնել կրակը։ Մարդասիրական միջանցքների ուղղությունները հետևյալն էին․

Վորզելից, Բորոդյանկայից, Իրպինից և Բուչայից մարդասիրական միջանցք է բացվում դեպի Կիև, Մարիուպոլից՝ Զապորոժիե, Վոլնովախայից՝ Պոկրովսկ, Իզյումից՝ Լոզովա և Էներգոդարից՝ Զապորոժիե։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել