Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»
12:20 - 10 մարտի, 2022

Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբան և Մևլութ Չավուշօղլուն համաձայնեցրել են պատերազմին վերջ տալու քայլերը։ Ավելի վաղ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ հանդիպում է ունեցել Կուլեբայի հետ։

«Ուկրաինայի ԱԳ նախարարը  երախտագիտություն է հայտնել Թուրքիային ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի բարբարոսական պատերազմի ֆոնին Ուկրաինային ցուցաբերած քաղաքական և մարդասիրական աջակցության համար»,- ասված է Ուկրաինայի ԱԳ  նախարարության հաղորդագրությունում։

«Ուկրաինան բանակցություններին ժամանել է ամուր դիրքորոշմամբ. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, մեր դիվանագիտության, մեր Պաշտպանության ուժերի, ողջ ուկրաինացի ժողովրդի և գործընկերների աջակցության շնորհիվ ռուս զավթիչները համապատասխան հակահարված են ստանում բոլոր ճակատներում»,- ընդգծել է Դմիտրի Կուլեբան։

Նա ուրվագծել է եռակողմ հանդիպմանը Ուկրաինայի համար առանցքային երեք հարցեր․ «Հրադադարի ռեժիմ, հումանիտար իրավիճակի բարելավում Մարիուպոլում, Խարկովում, Սումիում, Վոլնովախայում և Ուկրաինայի այլ քաղաքներում, ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից»։

Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել