armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում հանդիպում Է անցկացնում Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նախարարների հանդիպումը տեղի Է ունենում Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի շրջանակներում, հանդիպմանը նաեւ կմասնակցի Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղուն: Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների շփումը կայացել Է ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների՝ Բելառուսում անցկացված բանակցությունների երեք փուլից հետո, որոնք նվիրված Էին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության ֆոնին հակամարտությունից դուրս գալու ուղիներ գտնելուն։
comment.count (0)