Մարիուպոլի №1 ծննդատունն օգտագործվել է որպես ուկրաինական «Азов» գումարտակի բազա․ Լավրով
17:48 - 10 մարտի, 2022

Մարիուպոլի №1 ծննդատունն օգտագործվել է որպես ուկրաինական «Азов» գումարտակի բազա․ Լավրով

Օրեր առաջ Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հաղորդել էր, որ Մարիուպոլի №1 ծննդատունն օգտագործվել է որպես ուկրաինական «Азов» գումարտակի բազա, ուկրաինացի ուլտրանացիոնալիստներն այնտեղից վռնդել են ողջ անձնակազմին ու ծննդկաններին։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը․

«Առաջին անգամը չէ, որ մենք պաթետիկ աղաղակներ ենք լսում այսպես կոչված վայրագությունների մասին, որոնք իրականացնում են ռուսական զինված ուժերը։ Երեք օր առաջ՝ մարտի 7-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ մեր պատվիրակությունը փաստեր է ներկայացրել այն մասին, որ այդ ծննդատունը վաղուց գրավվել է «Азов» գումարտակի եւ մյուս ծայրահեղականների կողմից, այդտեղից վտարել են բոլոր ծննդկաններին, բուժքույրերին, առհասարակ ողջ անձնակազմին։ Այն ծայրահեղ արմատական «Азов»-ի բազան էր։ Այդ տվյալները ներկայացվել են երեք օր առաջ, ուստի ինքներդ եզրակացություն արեք՝ ինչպես է մանիպուլացվում հասարակական կարծիքն ամբողջ աշխարհում»։

Նա հավելել է, որ արեւմտյան լրատվամիջոցները շատ հուզական սյուժեներ են պատրաստել ծննդատան ոչնչացման մասին, բայց իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետն օբյեկտիվ չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել