Ռուսաստանի հարավի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է
14:38 - 11 մարտի, 2022

Ռուսաստանի հարավի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է

Ռոսավիացիան երկարաձգել է Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումները մինչև մարտի 20-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։

«Մինչև 2022 թ-ի մարտի 20-ը Մոսկվայի ժամանակով ժամը 03:45 երկարաձգվել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի ռուսական օդանավակայաններում։ Թռիչքները ժամանակավորապես սահմանափակված են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի, Էլիստի օդանավակայաններում», - նշված է հաղորդագրությունում։

Այս քաղաքներ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավիաընկերություններին խորհուրդ է տրվում օգտագործել այլընտրանքային երթուղիներ Սոչիով, Վոլգոգրադով, Միներալնիե վոդիով, Ստավրոպոլով և Մոսկվայով։ Ռուսաստանի մյուս օդանավակայաններն, այդ թվում՝ միջազգային, շարունակելու են աշխատել սովորական ռեժիմով։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել