armenpress.am: Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել: Այս մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Ուկրաինական կողմից նման առաջարկ եղել է: Նման մտադրության պարագայում մենք պատրաստ ենք մեզ մոտ նման հանդիպում անցկացնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Հաջիևը: Նա նշել է, որ Ադրբեջանը ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ՀԱՊԿ անդամ է, ուստի կողմերը «կարող են իրենց հարմարավետ զգալ»:
comment.count (0)