Արտասահմանյան լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, խոսել է Երուսաղեմում Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։
«Ինչ վերաբերում է Իսրայելին և վարչապետ Բենեթի միջնորդությանը․ մենք, ընդհանուր առմամբ, դրական ենք տրամադրված, և ես անձամբ դրական եմ վերաբերվում այն բանին, որ ինչ-որ մեկը միջնորդ հանդիսանա։ Բայց ես պարոն Բենեթին չեմ համարում ինչ-որ մեկը, քանի որ կարծում եմ, որ նա կարող է կարևոր դեր խաղալ»,- ինչպես փոխանցում է unian.net-ը, ասել է Զելենսկին։
Զելենսկին նշել է, որ ինքը խոսել է Իսրայելի վարչապետ պարոն Բենեթի հետ․ «Ես ասացի նրան, որ կարծում եմ՝ այսօր սխալ է, ապակառուցողական է հանդիպում ունենալ Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում։ Դրանք այն կետերը չեն, որտեղ մենք կարող ենք գոնե ինչ-որ փոխըմբռնման գալ և դադարեցնել պատերազմը։ Խոսքս ոչ թե տեխնիկական հանդիպումների, այլ առաջնորդների հանդիպումների մասին է: Կարծո՞ւմ եմ ես արդյոք, որ Իսրայելը կարող է լինել այդպիսի վայր, և հատկապես Երուսաղեմը: Ես կարծում եմ՝ այո, և այդ մասին նրան (Բենեթին- խմբ․) ասել եմ», - նշել է Զելենսկին:
comment.count (0)