Երբեմն ինձ թվում է, որ արևմտյան աշխարհի որոշ ներկայացուցիչներ կնստեն որևէ սրճարանում, և մինչև ռումբը չհասնի հենց այդ սրճարան, չեն հավատա, որ դա իրենց հետ կպատահի․ Զելենսկի
20:52 - 12 մարտի, 2022

Երբեմն ինձ թվում է, որ արևմտյան աշխարհի որոշ ներկայացուցիչներ կնստեն որևէ սրճարանում, և մինչև ռումբը չհասնի հենց այդ սրճարան, չեն հավատա, որ դա իրենց հետ կպատահի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ընթացքում կրկին անդրադարձել է Ուկրաինայի «երկինքը փակելու» թեմային։ Այս մասին հայտնում է unian.net-ը։

«Երբեմն ինձ թվում է, որ արևմտյան աշխարհի որոշ ներկայացուցիչներ... կնստեն որևէ սրճարանում, և մինչև ռումբը չհասնի հենց այդ սրճարան, նրանք չեն հավատա, որ դա իրենց հետ կպատահի: Եվ մինչև այդ պահը ոչ ոք երկինքը չի փակի: Ես հաստատ ոչ մեկին դա չեմ ցանկանում: Եվ մենք չենք ուզում, որ ամբողջ աշխարհը, ամբողջ Եվրոպան զգան, թե որքան ցավ ենք մենք ապրում»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի գործընկերներ հնարավորություն ունեն փակելու երկինքը։ Զելենսկու խոսքով՝ երկինքը փակել հնարավոր է նաև հակահրթիռային պաշտպանության շնորհիվ, ինչը կարող է մատակարարվել Ուկրաինային։

«Մենք պարզապես չենք խնդրել՝ օգնե՛ք մեզ, տվե՛ք, խնդրում ենք: Մենք հետո հասկացանք, որ մարդկանց համար երբեմն դժվար է պարզապես տալը։ Մենք ասացինք, որ պատրաստ ենք գնել, պատրաստ ենք վարկեր վերցնել, պատրաստ ենք մեր բյուջեից վերջին գումարը հանել և անմիջապես տալ»,- ասել է Զելենսկին։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է զբաղվել տեղափոխմամբ։

«Մենք պատրաստ ենք հասցնել (նկատի ունի Ուկրաինա հասցնել ՀՕՊ-երը- խմբ․)... Մենք ամեն բան արեցինք երկինքը փակելու այլընտրանքի մասին հարցին պատասխանելու համար... Մեզ ասացին՝ մենք օդաչուներ չունենք: Մենք գտանք օդաչուների, որոնք պատրաստ էին մեր պետության քաղաքացի լինել մեզ օգնելու համար։ Այսինքն՝ մարդիկ, որոնք ապրում են ամբողջ աշխարհում, պատրաստ էին Ուկրաինային այլընտրանք տրամադրել երկինքը փակելու համար։ Բոլորը պատրաստ են, բայց ոչ նրանք, որոնք պետք է որոշեն այս հարցը։ Սա ցավալի է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել